Մարտի 30-ին` ժամը 20:30-ին, Մեցցո ակումբում տեղի կունենա YellowStones խմբի «Զարմանալի Ու Անսովոր» դեբյուտային ձայնասկավառակի և «Նազան Յար» երգի տեսահոլովակի շնորհանդեսը:
Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու և ծանոթանալու Հայաստանում ամբողջովին նոր հնչողությամբ երաժշտությանը:
Երեկոյի ընթացքում նաև կլինի խաղարկություն և ձայնասկավառակի վաճառք, որի հասույթը կփոխանցվի Հայաստանում գործող «Bridge of Health / Առողջության Կամուրջ Արմենիա» կազմակերպությանը:
Afterparty-ն՝ Beatman-ի հետ: